ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 5, 24News
«Հայկական կողմը «3+3» ձևաչափին ծանոթ չէ, պետք է ծանոթանալ փաստաթղթի բովանդակությանը, որից հետո մեր դիրքորոշումը կձևակերպենք և հանրությանը կներկայացնենք»,-այս մասին 24News-ի հետ զրույցում նշեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ռուստամ Բաքոյանը:
Անդրադառնալով պատերազմի պարտության հանգամանքներին` պատգամավորը նշեց, որ քննիչ հանձնաժողովը բոլոր գնահատականները կտա.
«Մենք բանակը համարել ենք կայացած ինստիտուտներից մեկը և իշխանության գալուց հետո ձեռք չենք տվել, հակառակը՝ գերատեսչության ղեկավարներին հարցրել ենք՝ ի՞նչ է անհրաժեշտ բանակը զինելու, արդիականացնելու համար և տրամադրել ենք, բայց արդյո՞ք բանակը պատրաստ էր դիմակայել Ադրբեջան, Թուրքիա, Պակիստան, Իսրայել քառագլուխ դևի դիմակայությանը, պատասխանը հասարակությունը գիտի»,- ավելացրեց նա:
Մանրամասները՝ տեսանյութում։