ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 8, 24News
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ԱԺ-ում անդրադարձել է Հայաստանում պատվաստվածների թվային վիճակագրությանը։ Ըստ նախարարի՝ առաջին դեղաչափով պատվաստվածների թիվը 613 հազար 849 է, որը կազմում է մեծահասակ բնակչության գրեթե 30 տոկոսը, իսկ ավելի քան 296 հազար մարդ ամբողջությամբ պատվաստվել է։
«Երկրորդ դեղաչափ ստացել է 276 հազար 948 մարդ: Առաջին և երկրորդ դեղաչափերի միջև տարբերությունը կապված է նրա հետ, որ պատվաստումների տեմպի մեծացումը հիմնականում տեղի է ունեցել վերջին մեկ ամսվա ընթացքում: Մենք արդեն օրական միջինը 18-19 հազար պատվաստման ցուցանիշ ենք ունենում»,-ասել է նա։
Նախարարը նաև հայտնել է, որ Հայաստանում վերջին շրջանում օրական 18-19 հազար մարդ է պատվաստվում։ Որպես կանոն, պատվաստվածները լուրջ բարդություններ չեն ունեցել․ արձանագրվել են միայն ջերմության և ալերգիայի դեպքեր։ Պատվաստվածների 98-99 %-ը, եթե հիվանդանում է կորոնավիրուսով, այն փոխանցում են անախտանիշ։
--00—ԼՄ