ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 8, 24 News
Նոյեմբերի 8-ից հունվարի 1-ը Վրաստանում յուրաքանչյուր թոշակառու, ով կպատվաստվի կորոնավիրուսի դեմ, կստանա 200 լարի (63 դոլար) միանվագ դրամական բոնուս։ Այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին․ գրում է sputnik-georgia.ru-ն։
«Գումարը կփոխանցվի պատվաստանյութի առաջին չափաբաժնի ընդունումից անմիջապես հետո»,- ասել է Ղարիբաշվիլին։
--00--ԱՀ