ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 9, 24 News
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը (Շենգավիթի նստավայր) հետաձգեց ԵԴ/0253/01/19 գործով քննությունը։
ՀՀ երկրորդ նախագահի պաշտպանական կողմը նախապես դիմել է դատարանին և տեղեկացրել, որ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մասնակցելու է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի մոր հուղարկավորության արարողությանը։ Դատարանը բավարարել է պաշտպանների դիմումը։
Դատական նիստը հետաձգվեց մեկ շաբաթով։
--00—ՄՀ