Պարտությունն ունի կոնկրետ անուն ազգանունով մեղավորներ, իրենք անկախ ամեն ինչից պատժվելու են

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 9, 24News

Հասարակական

Պատերազմի ավարտից մեկ տարի անց ես նոր ասելու բան չունեմ. անցնող տարվա ընթացքում ամեն բան բազմակի անգամներ ասել եմ։ Տարելիցի առիթով, սակայն, այս հարթակում կհիշեցնեմ չորս պարզ բան։ Այս մասին տելեգրամյան իր ալիքում գրել է թուրքագետ Վարուժան Գեղամյանը։

«Անձամբ կապիտուլիանտ Նիկոլ Փաշինյանի ու իր տգետների կառավարության պատճառով մենք կորցրել ենք մեր սրբազան հայրենիքի 1/4-ը։ 

Պարտությունն ունի կոնկրետ անուն ազգանունով մեղավորներ։ Ու իրենք անկախ ամեն ինչից պատժվելու են վաղ թե ուշ։

Հայաստանը կարող է գոյատևել որպես անկախ պետություն, եթե դրա համար պատասխանատվություն վերցնի նոր՝ անկախության սերունդը՝ գիտակ, համեստ ու անդավաճան իր սկզբունքներին։

Ես ոչ մի տեղ չեմ գնալու, չեմ դադարելու կռիվ տալ, որովհետև ես անցյալ տարի զոհված ընկերներիս, ուսանողներիս ու ավագներիս համեմատ շատ ավելի հեշտ պայքար ունեմ։

Հայաստանը ու դրա հանդեպ սերը միակ բանն են, որի համար արժե կռվել ու մեռնել այս աշխարհում։ Սիրով էլ կռվելու ենք #հակաՀայաստան'ի դեմ»-գրել է թուրքագետը։

--00--ԿԿ