ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 18, 24News
Թուրքագետ Վարուժան Գեղամյանը տելեգրամյան իր ալիքում գրում է․
«Երեկ նշել էի, որ Թուրքիայի Զինված ուժերը պատրաստվում են ներխուժել Իրաքի խորքերը և նվաճել նոր տարածքներ՝ «ահաբեկիչների դեմ» նոր ռազմական գործողություն իրականացնելու պատրվակով։
Այսօր առավոտյան Թուրքիային ՊՆ-ն պաշտոնապես հայտարարեց ռազմական գործողությունների մեկնարկը։
Հիշեցնեմ, որ այդ տարածքը, որը նվաճվում է Թուրքիայի կողմից, բոլոր միջազգային փաստաթղթերով Իրաք է, բայց դա չի կանգնեցնում «խաղաղասեր» Թուրքիային։ Ավելին, այն նույն «խաղաղությունը» արդեն մոտ 10 տարի է բացվել է Սիրիայի, Լիբիայի ժողովուրդների համար։ Իսկ Կիպրոսում «խաղաղության դարաշրջանը» բացվել է 1974 թ.-ին։
Այս առիթով վերաձևակերպեմ հայտնի ասացվածքը՝ «Իրա՛ք, քեզ կասեմ, Սյունի՛ք, դու լսի՛»»։