ՌԴ-ն հայ ժողովրդի թիկունքում գործարք չի անում, այլ ուղիներ է փնտրում խնդիրը լուծելու համար. դեսպան

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 9, 24News

Կարելի է ասել, որ համաձայնություններն ընդհանուր առմամբ աշխատում են և շատ կարևոր դեր են խաղում և՛ արյունահեղության դադարեցման, և՛ բնակչության անվտանգության ապահովման, և՛ իրավիճակի կարգավորման համար ուղի փնտրելու հարցերում։ Այս մասին ՀՀ առողջապահության նախարարության «Ակադեմիկոս Ս․ Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտ»-ում լրագրողներին ասաց Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպան Սերգեյ Կոպիրկինը՝ անդրադառնալով 2020 թվականի նոյեմբերի 9-10-ին Ռուսաստանի միջնորդությամբ Հայաստանի և Ադրբեջանի միջև կնքված եռակողմ հայտարարությանը։

«Նոյեմբերի 9-ի համաձայնության զարգացման շրջանակում կնքվեց 2021 թվականի հունվարի 11-ի հայտարարությունը, որի համաձայն՝ ստեղծվեց հաղորդակցությունների ապաշրջափակման հարցերով եռակողմ աշխատանքային խումբ։ Իհարկե աշխատանքը հեշտ չէ, դժվար քննարկում է ընթանում հաղորդակցությունների ապաշրջափակման զանազան տարբերակների վերաբերյալ։ Ես ուզում եմ ընդգծել, որ այդ ամբողջ աշխատանքը կառուցվում է երկխոսության վրա, որը հիմված է ամեն կողմի շահերի վրա, այսինքն՝ խոսքը գնում է ոչ թե ինչ-որ մեկի վզին ինչ-որ բան փաթաթելու մասին, այլ շահերի հավասակշռում, փոխզիջումներ, փոխշահավետ տարբերակներ փնտրելու մասին, որոնք ընդունելի կլինեն ինչպես մի, այնպես էլ մյուս կողմի համար։ Գուցե դա է պատճառը, որ այդ ամենը ոչ այնքան արագ է տեղի ունենում, ինչպես ցանկալի էր։ Այսինքն՝ գործարքներ, շահերի հանձնում, դավաճանություն հայ ժողովրդի թիկունքում տեղի չի ունենում», - նշեց Կոպիրկինը։

Մանրամասները՝ տեսանյութում

--00--ԿԿ