Էջմիածնում տեղի ունեցավ երթ և մոմավառություն` ի հիշատակ 44-օրյա պատերազմում զոհված հերոսների

ԵՐԵՎԱՆ ՆՈՅԵՄԲԵՐԻ 10,  24 News

մոմավառություն

«Արմֆայթինգ Էջմիածին»-ի, Համլետ Պատուրյանի անվան մարզադպրոցի, «ՄԵՄ» ՀԿ-ի նախաձեռնությամբ եւ Էջմիածնի համայնքապետարանի աջակցությամբ տեղի ունեցավ քայլերթ` Սուրբ Հռիփսիմե վանքի հարակից տարածքից դեպի քաղաքապետարանի հարակից այգի՝ 44-օրյա պատերազմում զոհված հերոսների հուշապուրակ։ Այս մասին հայտնում են Էջմիածնի քաղաքապետարանից:

Հուշապուրակում տեղի ունեցավ հոգեհանգստի կարգ, որը մատուցեց տեր Արտակ ավագ քահանա Սիմոնյանը։

Քայլերթին մասնակցել են Էջմիածնի համայնքապետարանի աշխատակազմը` համայնքապետ Դիանա Գասպարյանի գլխավորությամբ, հասարարականան ոլորտի ներկայացուցիչներ, երիտասարդական խորհրդի անդամներ, քաղաքի ուսումնական հաստատությունների սաներն եւ ուսուցչիչները, քաղաքացիներ։

--00--ԱԹ