ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 12, 24News
Նոյեմբերի 14-ին՝ Երևանում, ԱԱ 2022 որակավորման փուլի J խմբի վերջին տուրում, Հայաստանի ազգային հավաքականը կհյուրընկալի Գերմանիայի ընտրանուն։
Ինչպես տեղեկացնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը՝ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսի և կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի նախախաղային մամուլի ասուլիսը կկայանա «Հանրապետական» մարզադաշտի մամուլի ասուլիսների սրայում՝ նոյեմբերի 13-ին՝ ժամը 18։30-ին, և կհեռարձակվի սոցցանցերում, ՀՖՖ պաշտոնական էջերում։
Նշվում է նաև, որ Գերմանիայի հավաքականն իր նախախաղային մարզումն ու ասուլիսը կանցկացնի Գերմանիայում:
--00--ԿԿ