ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 13, 24 News
ԱՀ ներքին գործերի նախարարության ոստիկանությունը տեղեկացնում է, որ Ստեփանակերտ-Շուշի-Բերձոր միջպետական ճանապարհը երկկողմանի բաց է:
«Հարգելի հայրենակիցներ
Տեղեկացնում ենք, որ Ստեփանակերտ-Շուշի-Բերձոր միջպետական ճանապարհը երկկողմանի բաց է:
Ազատ ու անվտանգ երթևեկը կապահովվի ռուսական խաղաղապահ զորակազմը:
Հայկական ու ադրբեջանական կողմերի միջև տեղի ունեցած միջադեպի մասին ԱՀ ոստիկանությունը քիչ հետո կտրամադրի հավելյալ տեղեկություն»։
Հիշեցնենք, որ ըստ Times.am-ի տեղեկությունների, այսօր առավոտյան նոր պատահար է տեղի ունեցել Արցախի Շուշի քաղաքի ստորին հատվածում գտնվող անցակետում։ Նոյեմբերի 8-ին այդ հատվածում սպանված հայ բանվորի եղբայրը տաքսիով մոտեցել է ադրբեջանցի զինծառայողներին և նռնակ նետել նրանց ուղղությամբ։ Թշնամին էլ անկանոն կրակ է բացել այդ պահին այդտեղ գտնվող հայկական մեքենաների ուղղությամբ։
--00--ԱՀ