ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 16, 24News
Ադրբեջանական բանակի երկու զինծառայողներ վիրավորվել են ՀՀ սահմանին տեղի ունեցած միջադեպի հետևանքով։ Այս մասին հայտնում է «Ինտերֆաքսի» ադրբեջանական գործակալությունը՝ հղում անելով այդ երկրի ՊՆ-ին, որը շտապել է հայտարարել, թե իրենց բանակը «կանխել է հայկական սադրանքը»։
Ըստ հաղորդագրության, դեպքը տեղի է ունեցել Քարվաճառի և Լաչինի հատվածներում։ Այս պահին ՀՀ ՊՆ-ն դեպքի առթիվ պաշտոնական հայտարարությամբ հանդես չի եկել։
Հայ-ադրբեջանական սահմանում իրավիճակը կրկին լարվել է այն բանից հետո, երբ կիրակի հակառակորդի զորքերը արևելյան հատվածում ներխուժել են ՀՀ տարածք։
--00-ԱԹ