ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 20, 24News
Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանը դեկտեմբերի 4-ից 7-ը գործուղվելու է Բելգիայի թագավորության մայրաքաղաք Բրյուսել:
Այս մասին որոշում է ստորագրել Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը: Որոշման մեջ ասված է.
«Հաշվի առնելով ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակի ղեկավար Էդգար Մկրտչյանի գրությունը և ղեկավարվելով աշխատանքային օրենսգրքի 209-րդ հոդվածով.
1. Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանին` 2021 թվականի դեկտեմբերի 4-ից 7-ը գործուղել Բելգիայի թագավորության մայրաքաղաք Բրյուսել:
2. Ընդունել ի գիտություն, որ Հրաչյա Սարգսյանի գործուղման հետ կապված բոլոր ծախսերն իրականացվում են Երևան քաղաքի 2021 թվականի բյուջեի միջոցների հաշվին»:
--00—ԼՄ