ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 22, 24 News
Գեղարքունիքի մարզի Նորաբակ գյուղի ուղղությամբ այս պահին փոխհրաձգություն է տեղի ունենում հայ և ադրբեջանական զորքերի միջև։ Այս մասին 24News-ին հայտնեցին պաշտպանության նախարարությունից։
Հնարավոր վիրավորների և այլ մանրամասների վերաբերյալ հարցերին ՊՆ-ն խոստացավ պատասխանել ավելի ուշ։
Հիշեցնենք, որ տելգրամյան որոշ ալիքներ տեղեկություն են տարածել, որ Ադրբեջանի հետ սահմանին հայ զինծառայող է վիրավորվել։
--00--ԱՀ