ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 22, 24News
Վայոց ձորի մարզային փրկարարական վարչությունը Գլաձոր համայնքի Գետափ բնակավայրում նոյեմբերի 23-ի ժամը 10:00-ից 14:00-ն իրականացնելու է «Բնակչության ազդարարում, տարահանում, պատսպարում» թեմայով վարժանք։ Ինչպես տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից,
«Գործարկվելու են բնակավայրի շչակները:
Խնդրում ենք չանհանգստանալ», ասվում է հաղորդագրության մեջ:
--00--ԱՀ