ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 29, 24News
ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը ֆեյսբուքյան էջում գրառում է հրապարակել՝ տեղեկացնելով, որ աշխատակազմով մեկնում են Սյունիքի մարզ։
«Մեր աշխատակազմով մեկնում ենք Սյունիքի մարզ՝ առաջնահերթ կապված ադրբեջանական իրավական հիմքերից զուրկ, այսպես կոչված, սահմանային ու մաքսային վերահսկողության գործառույթների և մարդու իրավունքների վրա դրանց ազդեցության հետ, մանրամասն ուսումնասիրելու համար բնակիչների իրավունքների վիճակը»,-գրել է ՀՀ օմբուդսմենը:
--00—ԼՄ