ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 1, 24 News
2021 թվականի դեկտեմբերի 1-ի դրությամբ Սեւանա լիճը ծովի մակերեւույթից գտնվել է 1900 մետր 46 սանտիմետր բարձրության վրա։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԻՆ «Հայհիդրոմետ» ծառայությունից, գրանցված նիշը 8 սանտիմետրով պակաս է նախորդ տարվա դեկտեմբերի առաջին օրվա նիշից։
Նույն աղբյուրի համաձայն՝ այս տարի ոռոգման նպատակներով Սեւանա լճից բաց թողնված ջրի քանակությունը կազմել է 227 միլիոն 651 հազար խորանարդ մետր։ Տարվա ընթացքում Արփա-Սեւան թունելային ջրատարով, ներառյալ ստորերկրյա հոսքը, Սեւանա լիճ է տեղափոխվել 151 միլիոն 480 հազար խորանարդ մետր ջուր։
--00--ԱՀ