Մոսկվան Երևանից ու Բաքվից ակնկալում է սահմանագծման հարցերով հանձնաժողովի հրատապ ձևավորում

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 9, 24News

Սոչիի պայմանավորվածություններով վերահաստատվեց ՀՀ և Ադրբեջանի ղեկավարների` հարաբերությունների կարգավորման պատրաստ լինելը: Այս մասին այսօր լրատվամիջոցների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: 

«Սոչիում պայմանավորվածություն ձեռք բերվեց գործը տանել դեպի սահմանազատման հարցով հանձնաժողովի ստեղծում: Մենք ակնկալում ենք ՀՀ և Ադրբեջանի ազգային պատվիրակությունների հրատապ կազմավորում` սահմանագծման հարցերով հանձնաժողովի կազմում»,- ասել է նա: 

Զախարովան տեղեկացրել է, որ Երևանի ու Բաքվի հետ աշխատում են պայմանավորվածությունների իրագործման ուղղությամբ: 

--00--ԱԹ