ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 11, 24News
Թուրքիայի ԱԳՆ-ն մանրամասներ է հայտնել «3+3» հարթակի առաջին նիստի մասին:
«Հանդիպման ժամանակ տեղի է ունեցել տարածաշրջանային համագործակցության զարգացման հարցում մտքերի կառուցողական փոխանակում։ Նախատեսվել է առաջնահերթություն տալ առևտրատնտեսական, հաղորդակցության, մշակութային և հումանիտար հարցերին՝ խաղաղության և կայունության ամրապնդման համար փոխվստահության բարձրացման նպատակով: Հինգ երկրների ներկայացուցիչները պայմանավորվել են աշխատանքային ձևաչափի հարցում լինել ճկուն»,- հայտնել է Թուրքիայի արտաքին գերատեսչությունը։
--00--ԱԹ