ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 13, 24 News
Վերջին 3 օրերի ընթացքում ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության «Սևան» քրեակատարողական հիմնարկի ծառայողները հայտանաբերել են մեծ քանակությամբ արգելված իրեր, այդ թվում՝ բջջային հեռախոսներ, ականջակալներ, լիցքավորիչներ, մոտ 40 գ կանեփանման զանգվածներ (B8 դեղահաբեր) և այլ կասկածելի իրեր ու զանգվածներ: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, այդ ամենը գաղութի ծառայողները հայտնաբերել են դեկտեմբերի 10 –ին և 13-ին՝ աչալուրջ ծառայության շնորհիվ, քանի որ տեղի են ունեցել ներնետումներ ու եթե գաղութի աշխատակիցները ուշադիր չլինեին, ներնետված փաթեթները գտնելու էին հասցեատերերին:
Փաստի առթիվ «Սևան» քրեակատարողական հիմնարկում նյութեր են նախապատրաստվում:
--00--ԱԹ