ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 15, 24News
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Twitter-ի իր միկրոբլոգում գրառում է արել Բրյուսելում կայացած հանդիպման ժամանակ երկաթուղու վերագործարկման պայմանավորվածությունների վերաբերյալ։
«Եռակողմ հանդիպմանը մենք վերահաստատեցինք երկաթուղին վերագործարկելու համաձայնությունը՝ հիմնված միջպետական ընդունված սահմանային և մաքսային կանոնակարգերի վրա՝ փոխադարձ սկզբունքով, երկրների ինքնիշխանության և իշխանության ներքո։ Հայաստանը կստանա երկաթուղային մուտք դեպի Ռուսաստան և Իրան»,-գրել է Նիկոլ Փաշինյանը՝ երեք երկրների անունների փոխարեն նշելով դրոշներ։
Ուշագրավն այն է, որ ՀՀ վարչապետն իր գրառման մեջ թեգ է արել Ադրբեջանի նախագահին։
--00—ԼՄ