ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20, 24News
Սունդուկյան փողոցի՝ Վաղարշյան-Գյուլբենկյան հատվածում տասնամյակներ առաջ կառուցված մայթից մնացել էին միայն հիշողություններ:
Արաբկիր վարչական շրջանի վարչակազմից հայտնում են, որ մայթի վերականգնումը շատ սպասված նախաձեռնություն էր թե՛ հարակից տների և շենքերի բնակիչների, և թե՛ այս հատվածով անցուդարձ անող քաղաքացիների համար: Վերականգնման աշխատանքներին զուգահեռ բացազատվում են մայթի՝ տարիների ընթացքում քաղաքացիների կողմից յուրացված հատվածները:
Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի աշխատակիցների հորդորով քաղաքացիների կողմից վերափոխվում են նաև հարակից ավտոտնակների դարպասները՝ հետիոտնի համար անարգել անցուդարձ ապահովելու նպատակով:
--00--ԿԿ