ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 21, 24 News
«Իրազեկ քաղաքացիների միավորումը» հանցագործության մասին հաղորդում է հղել գլխավոր դատախազին՝ կապված Երևան քաղաքի ավագանու անդամների վրա ճնշումներով: Այս մասին տեղեկացնում է Դանիել Իոաննիսյանը։
«Մասնավորապես, կարծում ենք, որ իշխանության բարձրաստիճան ներկայացուցիչների կողմից «Իմ քայլը» խմբակցության մի շարք ավագանու անդամների վրա ճնշումներում առկա է քրեական օրենգրքի 311.2 հոդվածով նախատեսված հանցակազմ: Ավելին, հաշվի առնելով, որ ճնշում գործադրողները բարձրաստիճան պաշտոնատար անձինք են, դատախազությունից խնդրել ենք միջոցներ ձեռնարկել վկաների պաշտպանության ուղղությամբ»,- նշված է հայտարարության մեջ։