ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24, 24News
Անօրինական միգրացիայի հակազդմանն ուղղված միջոցառումների շրջանակում ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վաչության անօրինական միգրացիայի դեմ պայքարի բաժնի ծառայողները, համագործակցելով ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողների հետ, դեկտեմբերի 24-ին իրականացրել են հերթական ստուգայցը։
Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանությունից, նրանք այցելել են Էրեբունի վարչական շրջանի հյուրանոցային համալիրներ և հայտնաբերել առանց վավերական արտոնագրի, կացության կարգավիճակի և անվավեր փաստաթղթերով բնակվող օտարերկրյա 8 քաղաքացու: «Ոստիկանության ծառայողները նրանց ներկայացրին անձնագրային և վիզաների վարչություն, որտեղ կազմվել են վարչական իրավախախտման արձանագրություններ: Նմանօրինակ միջոցառումները պարբերական են»,- ասվում է հաղորդագրության մեջ։
--00--ԱՀ