ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 28, 24News
Այսօր՝ դեկտեմբերի 28-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը: Ժամը 16։00-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ՝ 28-ամյա Արարատ Հ-ն իր վարած Mitsubishi Pajero մակնիշի ավտոմեքենայով Գողթ գյուղի սկզբնամասում վրաերթի է ենթարկել 2 հետիոտնի։
Վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է Գառնի գյուղի ամբուլատոր կենտրոն, որտեղից օպերատիվորեն ժամանած բժիշկների ու վարորդի օգնությամբ վրաերթի ենթարկվածներին տեղափոխել են հիվանդանոց։ Մինչ դեպքի վայրում փորձում էին զննություն կատարել, հիվանդանոցից ահազանգ է ստացվում ոստիկանության Գառնիի բաժանմունք, որ վրաերթի ենթարվածներից մեկը մահացել է։ Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ։
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվում է ոստիկանության Կոտայքի բաժնի պահպանվող հատուկ տարածք։ Ոստիկանության Գառնիի բաժանմունքի ծառայողներն ու ճանապարհային ոստիկանները պարզել են, որ մահացածը Կոտայքի մարզի բնակիչ՝ 51-ամյա Սուսաննա Սարգսյանն էր։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վիրավորի ինքնությունը։
--00--ԱԹ