ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 6, 24 News
Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը կառավարությանը մի շարք հանձնարարականներ է տվել երկրում ստեղծված իրավիճակի ֆոնին, գրում է РИА Новости-ն։
Մասնավորապես, կձևավորվի հատուկ քննչական խումբ՝ տեղի ունեցածի պատճառները պարզելու, իրավիճակը ապակայունացնող և հասարակական կարգը խախտող բոլոր մեղավորներին բացահայտելու և քրեական ու վարչական պատասխանատվության ենթարկելու համար։
Բացի այդ, իշխանությունը հանձնաժողով կկազմի՝ գնահատելու անկարգությունների պատճառած վնասը։
Զինված ուժերին, Ազգային անվտանգության կոմիտեին, ՆԳՆ-ին, Ազգային գվարդիայի և ուժային այլ կառույցների հանձնարարվել է բարձրացնել մարտական պատրաստությունը։
--00—ՄՀ