ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 6, 24News
ՌԴ ՊՆ ղեկավար Սերգեյ Շոյգուն և Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը քննարկել են անվտանգությանը վերաբերող հարցեր։ Այս մասին տեղեկացնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
«2022 թվականի հունվարի 6-ին հեռախոսային բանակցություններ են կայացել ՌԴ ՊՆ ղեկավար Սերգեյ Շոյգուի և Պենտագոնի ղեկավար Լլոյդ Ջեյմս Օսթինի միջև։ Քննարկվել են անվտանգությանը վերաբերող հարցեր, որոնք համատեղ հետաքրքրություն են ներկայացնում»,- նշված է հաղորդագրության մեջ։
--00--ԿԿ