ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 7, 24News
ԱՄՆ-ն պատրաստ է Ռուսաստանի հետ քննարկել Արեւելյան Եվրոպայում զինվորականների թվի և զորավարժությունների ծավալների երկուստեք կրճատումը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ՏԱՍՍ-ը, այս մասին հայտնում է NBC - ն ՝ հղում անելով իր աղբյուրներին:
NBC-ին նշում է, որ ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ անվտանգության շուրջ բանակցություններում կարող է բարձրացնել Կալինինգրադում «Իսկանդերների» թեման:
--00--ԱՀ