ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 8, 24 News
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ քննարկել է իրավիճակը Ղազախստանում, որը հանդարտվելու և նորմալանալու միտում ունի։ Այս մասին հայտնում է Կրմելի մամուլի ծառայությունը։
Փաշինյանը Պուտինի հետ զրույցում ասաց, որ հայկական կողմը, որպես ՀԱՊԿ գործող նախագահ, առցանց գագաթնաժողով է կազմակերպելու։
Ավելի վաղ հաղորդել էինք, որ Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարդ Տոկաևը ՀԱՊԿ ԱԽ առցանց գագաթնաժողով անցկացնելու առաջարկով է հանդես եկել։ Պուտինը ողջունել է առաջարկը։ Ժամկետների մասին դեռ ոչինչ հայտնի չէ։
--00—ՄՀ