ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 10, 24News
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ Վլադիմիր Պուտինի հետ պայմանավորվել է տարածաշրջանային զորքերի համատեղ տեղակայման շուրջ։ Այս մասին հաղորդում է Բելառուսի ղեկավարի պաշտոնական կայքը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։
«Միութենական պետության արևմտյան սահմաններում սրման հետ կապված՝ մենք պայմանավորվել ենք տեղակայել Ռուսաստանի Դաշնության և Բելառուսի Հանրապետության տարածաշրջանային խմբավորում: Այս ամենը մեր փաստաթղթերում է»,- ասել է պետության ղեկավարը։
Նա մանրամասնել է, որ երկու օր առաջ իր հրամանով սկսվել է զորքերի խմբավորման ստեղծումը։
--00—ԻԴ