Մահացել է «Նոկաուտների արքաների» մրցաշարում գլխի վնասվածք ստացած Արեստ Սահակյանը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 8, 24News

Սպորտ

Ռուսաստանի Տոլյատի քաղաքում մահացել է ռուսաստանցի պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Արեստ Սահակյանը։ Նա գլխի ծանր վնասվածք էր ստացել դեկտեմբերի 26-ին Տոլյատիում տեղի ունեցած «Նոկաուտների արքաների» մրցաշարում։

Գլխուղեղի վնասվածքից հետո Արեստ Սահակյանը հայտնվել էր երրորդ աստիճանի կոմայում։

Մարզիկի մահվան մասին Ինստագրամում հայտնել է նրա քույրը։ Վերջին հրաժեշտի արարողությունն ու հոգեհանգիստը կլինի Տոլյատիում, իսկ հուղարկավորությունը տեղի կունենա Երեւանում։