ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 12, 24News
Եվրամիությունը կոչ է անում հայ-ադրբեջանական սահմանում հեռացնել հակառակորդ ուժերը միմյանցից: Այս մասին հայտնել է ԵՄ արտաքին հարցերով գլխավոր խոսնակ Պիտեր Ստանոն:
«Հայաստանի և Ադրբեջանի սահմանում տեղի ունեցած վերջին փոխհրաձգությունը, որի հետևանքով զոհեր և վիրավորներ կան, վերահաստատում է ուժերի հեռացման անհրաժեշտությունը: ԵՄ-ն աշխատում է երկու կողմի հետ՝ հակամարտության լուծման ուղղությամբ»,- թվիթերում գրել է Ստանոն:
--00--ԿԿ