ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 17, 24 News
Ռուս խաղաղապահները մեկ օրում ապահովել են ավելի քան 500 մեքենայի և մոտ 2000 մարդու անվտանգ մուտքը Լեռնային Ղարաբաղ և հակառակ ուղղությամբ: Զինծառայողները շուրջօրյա վերահսկում են իրավիճակը և կրակի դադարեցման ռեժիմի պահպանումը Լեռնային Ղարաբաղի սահմանազատման ամբողջ գծի երկայնքով և Լաչինի միջանցքի բոլոր 27 դիտակետերում։
Ռուսական խաղաղապահ զորկազմի բոլոր դիտակետերը հագեցված են «Блокпост», ամրացումներով, որոնք նախատեսված են զինվորական անձնակազմին փոքր զինատեսակներից և բեկորներից պաշտպանելու, ինչպես նաև մոտակա տարածքի շուրջբոլոր հսկողություն իրականացնելու համար:
--00—ՄՀ