ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 21, 24 News
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Քրիստիննե Գրիգորյանին ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալի պաշտոնից ազատելու մասին:
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝
Քրիստիննե Գրիգորյանին ազատել արդարադատության նախարարի առաջին տեղակալի պաշտոնից»,- ասված է վարչապետի որոշման մեջ:
Քրիստիննե Գրիգորյանի թեկնածությունն առաջադրվել է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում։ ԱԺ մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժողովը թեկնածությանը դրական եզրակացություն է տվել։
--00—ՄՀ