ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 25, 24News
2021 թվականին Երևանն արտասահման մեկնող ռուսաստանցիների համար ամենաշատ այցելվող քաղաքն էր։ Բացի զբոսաշրջությունից, այն պայմանավորված է նաև կորոնավիրուսի դեմ արագ և անվճար պատվաստվելու հնարավորությամբ։
Հայաստան, Ղրղզստան, Բուլղարիա եւ Խորվաթիա տոմսերի վաճառքը, որտեղ կարելի է կորոնավիրուսի դեմ պատվաստվել Առողջապահության համաշխարհային կազմակերպության կամ Եվրոպական միության կողմից հաստատված պատվաստանյութով, հասել էր գագաթնակետին 2021 թվականին։ Ինչպես փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հայտել են Ozon Travel տոմսերի վաճառքի ծառայությունից:
--0--ԿԿ