Նայեք ԲԴԽ՝ իրավաբանության գուրուների միտքը. Բախշիյանի փաստաբանը ԲԴԽ որոշումից հատված է հրապարակել

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 2, 24News

 

տռռեգտեռգ

Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բորիս Բախշիյանի փաստաբան Երեմ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է դատավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և նրան ազատությունից զրկելու թույլտվություն տալու մասին ԲԴԽ որոշումից հատված, համաձայն որի՝ ԲԴԽ-ն նշել է, թե սույն վարույթում բացակայում է որևէ պատճառ նախաքննական մարմնին՝ նշված վարկածը օրենքի պահանջներին համապատասխան քննելու հնարավորությունից զրկելու համար։ 

«Նայեք ԲԴԽ՝ իրավաբանության գուրուների միտքը որոշումից(կցված լուսանկարում)։

Կա ԲԴԽ ջան, ապագա, թու՝ ՊԱՏՃԱՌ կա!!!

Դատարանի օրինական ուժի մեջ մտած որոշումը օրենքով սահմանված կարգով վերադաս դատարանի կողմից չի բեկանվել, այն հիմա էլ ուժի մեջ է, իսկ դուք ու դատախազությունն իրար մեջ գցել-բռնել եք, թե միասին ինչ վատ վերաքննիչ եք որ, դրած քրեադատավարական խախտումներ եք արձանագրում, մտքում բեկանում, օրինական ուժի մեջ մտած դատական ակտը կասկածի տակ դնում, ապօրինի համարում։

Սրանից հետո էլ ոչ մի բողոքարկում, քննիչն ու դատախազը կասեն դատավորը օրինական որոշումա կայացրել, թե՝ ոչ»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Երեմ Սարգսյանը։



--00--ՍԳ