ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 2, 24News
Նախագահի թեկնածու առաջադրվելու պատրաստակամություն եմ հայտնել։ Այս մասին 24News-ին ասաց Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան, ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանն՝ անդրադառնալով նախագահի պաշտոնում իր թեկնածության առաջադրման մասին լուրերին։
Ղազարյանը դեռևս փակագծեր չբացեց, թե ընդդիմադիր որ պատգամավորների հետ է խոսել այս թեմայով։ Ինչ վերաբերում է ընտրվելու հնարավորությանը, ապա ըստ քաղաքական գործչի՝ նախագահի ընտրությունն Ազգային ժողովում կատարվում է գաղտնի, և հնարավոր են այլ զարգացումներ։
«Նույնիսկ եթե ընդդիմությունը որոշի այլ թեկնածուի առաջադրել, ապա ես դա նույնպես կողջունեմ։ Անկախ ամեն ինչից, ես շարունակելու եմ իմ հանրային գործունեությունը և կաջակցեմ բոլոր քայլերին, որոնք ուղղված են այս իշխանություններին հեռացնելուն», - եզրափակեց նա։