ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 2, 24News
Փետրվարի 2-ին՝ Բեր Շևայում կայացել է Իսրայելի և Հայաստանի ֆուտզալի ազգային հավաքականների միջև երկրորդ ընկերական հանդիպումը։ Այս մասին տեղեկացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան (ՀՖՖ):
«Մեր ընտրանին հաղթեց մրցակցին 0:3 հաշվով»,-ասված է ՀՖՖ հրապարակման մեջ։
Հիշեցնենք, որ փետրվարի 1-ին Բեր Շևայում կայացել էր Իսրայելի և Հայաստանի ֆուտզալի ազգային հավաքականների միջև առաջին ընկերական հանդիպումը։ Հայաստանի ազգային հավաքականը ջախջախել էր մրցակցին 9:2 հաշվով։
--00--ԱՀ