ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 4, 24News
Մեծ Բրիտանիայի վարչապետի չորս մերձավոր օգնականներ բառացիորեն մի քանի ժամվա տարբերությամբ որոշել են հեռանալ իրենց պաշտոններից՝ կառավարության ղեկավարի հետ տարաձայնությունների պատճառով: Փետրվարի 4-ին այդ մասին հաղորդել Է BBC հեռուստառադիոհաղորդումների կորպորացիան, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Ջոնսոնի՝ ներքին քաղաքականության կառավարման գրասենյակի ղեկավար Մունիրա Միրզայից անմիջապես հետո պաշտոնաթող են եղել հասարակայնության հետ կապերի տնօրեն Ջեկ Դոյլը, աշխատակազմի ղեկավար Դեն Ռոզենֆելդը եւ վարչապետի անձնական քարտուղար Մարտին Ռեյնոլդսը: Ջոնսոնի օգնականների պաշտոնաթողությունը տեղի Է ունեցել, ինչպես նշում Է BBC-ն, կառավարող Պահպանողական կուսակցությունում նրա առաջնորդության նկատմամբ աճող քննադատության ֆոնին:
Վերջին օրերին մի շարք բրիտանացի պատգամավորներ, այդ թվում պահպանողականներ, վարչապետին կոչ են արել ներողություն խնդրելու ընդդիմադիր Լեյբորիստական կուսակցության առաջնորդ Քիր Սթարմերից՝ արված հայտարարությունների լույսով, սակայն կառավարության ղեկավարը մինչեւ հիմա հրաժարվում Է իր խոսքը հետ վերցնել:
Հունվարի 31-ին Ջոնսոնը, ելույթ ունենալով Մեծ Բրիտանիայի խորհրդարանի Համայնքների պալատում, Սթարմերին, որը 2008-ից մինչեւ 2013 թվականը գլխավորել Է Թագավորության դատախազական ծառայությունը, մեղադրել Է այն բանում, որ նրա գերատեսչության թողտվությամբ բրիտանացի ռադիոհաղորդավար Ջիմմի Սեւիլը (1926 – 2011) չի ենթարկվել քրեական պատասխանատվության՝ իբր դեռահասների նկատմամբ սեռական բռնության՝ տեղ գտած բազմաթիվ դեպքերի պատճառով: Բրիտանացի քաղաքագետների կարծիքով՝ մերձավոր օգնականների պաշտոնաթողությունը կդառնա եւս մեկ հարված Ջոնսոնի համար, որը լուրջ ճնշման Է հանդիպում ընդդիմության եւ մի շարք պահպանողականների կողմից Դաունինգ սթրիթում երեկույթների հետ կապված սկանդալի պատճառով, որոնք տեղի Էին ունեցել համավարակի առաջին ալիքի խիստ սահմանափակիչ միջոցների գործողության շրջանում։
--00--ԿԿ