ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 5, 24 News
Փաշինյանին «սյունյաց ողջույն» տվողները հերթով ներողություն են սկսել խնդրել։ Այս մասին 24 TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում նշեց ԼՀԿ նախագահ Էդմոն Մարուքյանը։
Մարուքյանի համոզմամ, ներկայումս մենք գտնվում ենք չափազանց արատավոր մի իրավիճակում, որտեղ գերակայում է տգիտությունը, ըստ նրա ոչինչ ըստ էության չի ընկալվում և չի հասկացվում, և ամեն ինչ դառնում է մանիպուլյացիայի առարկա։
Ըստ Մարուքյանի, մանիպուլյացիաները հատկապես շատ են հայ-թուրքական գործընթացում, քանի որ մարդկանց և ընդդիմությանը չի հետաքրքրում, թե ինչ են բանագնացները խոսել, միայն կենտրոնանում են այն հարցի վրա, թե ինչու Ռուբինյանի մեքենայի վրա դրոշ չկար։
Բանախոսի կարծիքով, Հայաստանը պետք է կարգավորի հարաբերությունները Թուրքիայի հետ, քանի որ մենք այլընտրանք չունենք, այն երկիրը չենք, որը կարող է խաղաղություն պարտադրել։
--00--ԱՀ