ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 7, 24 News
Ռուսաստանում կորոնավիրուսով վարակման հաստատված դեպքերի թիվը մեկ օրում ավելացել է 171 905-ով՝ նախորդ օրվա 180 071-ի դիմաց՝ հասնելով 12 982 023-ի, երկուշաբթի օրը լրագրողներին հայտնել են նոր վարակի դեմ պայքարի դաշնային օպերատիվ շտաբից։
Այսպիսով, հունվարի 10-ից ի վեր առաջին անգամ երկրում օրական ավելի քիչ վարակվածներ են հայտնաբերվել, քան նախորդ օրը։
Ռուսաստանում կորոնավիրուսով վարակվելուց հետո ապաքինվածների թիվը օրական ավելացել է 55683-ով՝ հասնելով 10 624 954-ի։
Ռուսաստանում կորոնավիրուսից մահացածների թիվը մեկ օրում ավելացել է 609-ով՝ նախորդ օրվա 661-ի դիմաց՝ հասնելով 336 023-ի։
--00—ՄՀ