ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 21, 24 News
Ռուսաստանում վերջին 24 ժամում կորոնավիրուսային հիվանդությամբ վարակվել է 49 513 մարդ, հասնելով 10 987 774-ի։
Մեկ օրում հոսպիտալացվել է 9136 մարդ, որը 0,34 տոկոսով քիչ է, քան նախորդ օրվա ցուցանիշը։ 40 ռեգիոններում ավելացել է հոսպիտալացվածների թիվը։ Կորոնավիրուսից ապաքինվածների թիվը կազմում է մեկ օրվա համար 24 719 մարդ, իսկ ընդհանուր առմամբ՝ 9 975 052 մարդ։ Մեկ օրում կորոնավիրուսային հիվանդությունից մահացել է 692 մարդ /1 օր առաջ կազմել է 684 մարդ/։ Մահացության ընդհանուր թիվը կազմում է 324 752 մարդ։
--00—ՄՀ