Ռուսաստանում մեկ օրում կորոնավիրուսով վարակման 203 766 նոր դեպք է գրանցվել

ԵՐԵՎԱՆ,  ՓԵՏՐՎԱՐԻ 12,  24 News

կորոնավիրուս

Ռուսաստանում մեկ օրում կորոնավիրուսով վարակման 203 766 նոր դեպք է գրանցվել, դեպքերի ընդհանուր թիվը հասել է 13 935 560-ի։ Այս մասին վկայում են կորոնավիրուսի դեմ պայքարի դաշնային օպերատիվ շտաբի տվյալները: Մեկ օրում հոսպիտալացվածների թիվը կազմել է 18597, ինչը 3,55%-ով պակաս է նախորդ օրվա համեմատ։

Մեկ օրում ապաքինվել է 112 658 մարդ: Ապաքինվածների ընդհանուր թիվը կազմում է 11 134 291:

Ռուսաստանում կորոնավիրուսի հետևանքով մահացությունների թիվը մեկ օրում ավելացել է 729-ով՝ հասնելով 339 542-ի:

--00—ՄՀ