ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 8, 24 News
COVID-19 համավարակով պայմանավորված՝ Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպանության հյուպատոսական բաժինը մինչև ս.թ. փետրվարի 21-ը ժամանակավորապես դադարեցնում է ՀՀ քաղաքացիության ձեռքբերման և դադարեցման գործերի ընդունումը։ Այս մասին հայտնում է դեսպանատան մամուլի ծառայությունը։
--00—ՄՀ