Աբովյանում հայտնաբերվել է ապօրինի փայտանյութ տեղափոխելու 2 դեպք․ պատճառվել է 702.000 դրանի վնաս

ԵՐԵՎԱՆ,  ՓԵՏՐՎԱՐԻ 8,  24 News

կոլաժ

Փետրվարի 8-ին, ժամը 9-ին ՀՀ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում ապօրինի փայտանյութ տեղափոխելու կասկածանքով ստուգման է ենթարկվել «ԶԻԼ» մակնիշի 2 ավտոմեքենա։ Մեքենաներում հայտնաբերված 8.5խմ և 11խմ փայտանյութի ձեռքբերման իսկությունը հավաստող համապատասխան փաստաթղթեր վարորդները չեն ներկայացրել։

Ապօրինի փայտանյութով բեռնված ավտոմեքենաները տեղափոխվել են Ոստիկանության հատուկ պահպանվող տարածք։

Շրջակա միջավայրին հասցված վնասի հատուցման չափը կազմել է 702.000 ՀՀ դրամ։

Միջոցառումները շարունակվում են։

 --00—ՄՀ