ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 10, 24News
Եվրոպական Միության ներկայացուցչությունն ու դեսպան Անդրեա Վիկտորինը լռում են այն ժամանակ, երբ ՀՀ-ում ընթանում են հակաժողովրդավարական գործընթացներ։ Այս մասին ասել է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը ԵՄ ներկայացուցչության առջև կազմակերպված բողոքի ակցիայի ժամանակ։
«Մենք ասելիք չունենք հայաստանյան իշխանություններին այլևս։ Իմ համոզմամբ այս ամենի մեջ մեծ մեղքի դեր ունի ԵՄ պատվիրակությունը և անձամբ տիկին դեսպանը, որոնք, համոզված եմ, պատշաճ չեն տեղեկացնում մայրաքաղաքաներին այն ամենի մասին, ինչ այստեղ իրականացվում է»,-ասել է իրավապաշտպանը և հավելել, որ հավաքի նպատակը ցույց տալն է, որ մենք չեն համակերպվի այս երևույթի հետ։
Ռուբեն Մելիքյանը նաև կարծիք է հայտնել, որ ԵՄ դեսպանի պաշտոնավարումը պետք է քննարկվի, և որ նա տապալել է իր առաքելությունը։