ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 11, 24 News
«Հրապարակ» թերթը գրում է. «Մենք դեռեւս փետրվարի 1-ին գրել էինք, որ մոտ օրերս «Արմնյուզի» հեռարձակումն անջատվելու է, եւ հեռուստատեսային այս սլոթի համար նոր մրցույթ է հայտարարվելու:
Ընտրություններից հետո այս հեռուստաընկերությունն ու «Քառյակ մեդիային» պատկանող մյուս լրատվամիջոցները` Tert.am կայքը եւ ArmNews ռադիոն, աշխատում էին խիստ պասիվ ռեժիմով:
Սեփականատերերը փորձում էին գնորդ գտնել, սակայն այդ փորձերը ձախողվել են: Երեկ «Քառյակ մեդիան» հայտարարեց, որ դադարեցնում է իր գործունեությունը: Ցավոք սրտի, մի կայացած հեռուստաընկերություն դադարեց գործելուց, եւ հեռուստաեթերում մնալու են հիմնականում անճաշակ ու հանրությանը մոլորեցնող իշխանական թիվիները»։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
--00--ԱՀ