Ուկրաինացի զինվորները շփման գծի մոտ սպանել են երկու հույնի

ԵՐԵՎԱՆ,  ՓԵՏՐՎԱՐԻ 14,  24 News

Ուկրաինա

Հունաստանի արտաքին գործերի նախարարության՝ Ուկրաինան Հունաստանի քաղաքացիների լքելու հորդորից հետո հայտարարվել է Ուկրաինայում հունական սփյուռքի երկու անդամի մահվան մասին։

Հունաստանի ԱԳՆ-ն իր ափսոսանքն է հայտնել Ուկրաինայի արևելքում շփման գծի մոտ գտնվող Գրանիտնե գյուղում երկու էմիգրանտների մահվան և երկուսի ծանր վնասվածքների կապակցությամբ, հայտնում է Greekcitytimes հունական հրատարակությունը, փոխանցում է Infoteka24-ը։

Հունական կողմից առկա ապացույցների համաձայն՝  սպանության հեղինակները ուկրաինական բանակի երեք զինծառայողներ են, ովքեր գաղթականների հետ վիճել են աննշան պատճառով։

Հունաստանի արտգործնախարար Նիկոս Դենդենսը հեռախոսազրույց է խնդրել իր ուկրաինացի գործընկեր Դմիտրի Կուլեբայի հետ՝ ընդգծելու Ուկրաինայում հունական համայնքի պաշտպանության անհրաժեշտությունը։

--00—ՄՀ