ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 16, 24 News
Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը փետրվարի 16-17-ն ընկած ժամանակահատվածում մեկնելու է Բրյուսել՝ մասնակցելու ՆԱՏՕ-ի անդամ երկրների ՊՆ ղեկավարների ժողովին: Այս մասին գրել է Ermenihaber.am-ը։
Թուրքական լրատվամիջոցներն ընդգծում են, որ ժողովը տեղի է ունենում ռուս-ուկրաինական լարվածության համատեքստում:
Նախատեսվում է, որ Աքարն առանձին հանդիպումներ կունենա մի շարք երկրների պաշտպանության նախարարների հետ: Ժողովը բաղկացած է լինելու մի քանի նիստից, որից մեկը նվիրված կլինի ռուս-ուկրաինական լարվածությանը:
--00—ՄՀ