ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 18, 24 News
Փետրվարի 17-ին ժամը 17:24-ին Մարտունու շրջանային ԱԻ բաժնի ահազանման կենտրոնում հաղորդում է ստացվել, որ Մարտունու քաղաքի Աբրիկավան թաղամասում հրդեհ է բռնկվել: Նախնական տվյալներով Մարտունու քաղաքի բնակիչը (ծնվ. 1978թ.), իր վարած «Opel Astra» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել երկաթե սյանը, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել` կա մեկ տուժած, որին անցորդների ավտոմեքենայով տեղափոխել են Մարտունու շրջանային բուժմիավորում:
Ահազանգը ստանալուն պես դեպքի վայր է մեկնել Մարտունու շրջանի ԱԻ բաժնի հրշեջ փրկարար մասից մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է՝ ժամը 17:30-ին, լիամարվել` ժամը 17:40-ին:
Նախնական տվյալների համաձայն այրվել է Մարտունու քաղաքի բնակչին (ծնվ. 1983թ.) պատկանող «Opel Astra» մակնիշի ավտոմեքենայի շարժիչի խցիկը և դիմապակին մասնակի:
Դեպքի առթիվ ստուգում է իրականացնում ՊՀ և ՏԱ տեսչությունը:
--00—ՄՀ