ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 18, 24 News
Բարձրագույն դատական խորհրդի փետրվարի 18-ի որոշմամբ դադարեցվելու են Վարչական դատարանի դատավոր Արշակ Ալավերդյանի լիազորությունները:
Այս մասին ասված է ԲԴԽ պաշտոնական կայքում:
Որոշման մեջ ասված է.
«Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 159-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետը, 89-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետը, 94-րդ հոդվածի 1-ին և 6-րդ մասերը` Բարձրագույն դատական խորհուրդը որոշում է.
2022 թվականի փետրվարի 21-ից Վարչական դատարանի դատավոր Արշակ Սերոժի Ալավերդյանի լիազորությունները դադարեցնել»:
--00—ՄՀ